Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Բրոնխային ասթմա. ախտանիշներն ու բուժումը

Բրոնխային ասթմա. ախտանիշներն ու բուժումը

Բրոնխային ասթման կրկնվող ընթացքով քրոնիկական հիվանդություն է, որի դեպքում առավելապես ախտահարվում են շնչուղիները: Հիմնական ախտանիշներն են շնչահեղձությունը կամ ասթմատիկ վիճակը, որն առաջանում է բրոնխների հարթ մկանունքի սպազմի, բարձրացած արտազատման և բրոնխների լորձաթաղանթի այտուցի արդյունքում:

 

Տարբերում են բրոնխային ասթմայի երկու ձև..

 

  • Ատոպիկ բրոնխային ասթմա, որի զարգացման մեջ առաջատար դերը ժառանգական նախահակվածությանն է:
  • Ինֆեկցիոն-ալերգիկ բրոնխային ասթմա, որի զարգացման մեջ կարևոր դեր ունեն ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն ալերգենները:

 

Բրոնխային ասթմայի զարգացման երկու փուլգոյություն ունի.

 

  1. Բրոնխային ասթմայի նախաասթենիկ փուլ: Այս փուլում բրոնխա-թոքային հիվանդությունն է (սուր բրոնխիտ, քրոնիկական բրոնխիտ, քրոնիկական-օբստրուկտիվ բրոնխիտ կամ քրոնիկական թոքաբորբ):
  2. Կլինիկորեն դրսևորվող բրոնխային ասթմա: Այս փուլն սկսվում է շնչահեղձության առաջին նոպայից հետո կամ ասթմատիկ ստատուսի առաջացման դեպքում:

 

Ըստ ծանրության` բրոնխային ասթման բաժանվում է երեք աստիճանի.

 

  • Թեթև ընթացք: Բրոնխային ասթմայի սրացում նկատվում է տարին 2-3 անգամ, նոպաները կասեցվում  են բրոնխոլիտիկ պատրաստուկների ընդունմամբ:
  • Միջին ընթացք: Շնչահեղձության նոպաները կամ ասթմատիկ ստատուսներն առաջանում են տարին 3-4 անգամ, շնչարգելության նոպաներն ավելի երկարատև են և նույնպես կասեցվում են բրոնխոլիտիկ պատրաստուկներով:
  • Ծանր ընթացք: Սրացումներն ավելի հաճախակի և երկարատև են, նոպաները կասեցվում են ներարկումներով:

 

Բրոնխային ասթմայի ախտանիշները

 

Բրոնխային ասթմայի դեպքում հիմնական ախտանիշներն են պարբերաբար կրկնվող շնչահեղձության նոպաները, արտաշնչման ժամանակ դժվար շնչառությունը: Դրա հետ մեկտեղ, բրոնխային ասթմայով պացիենտներին անհանգստացնում է շնչարգելությունը և հազը, որը կարող է ինչպես չոր, այնպես էլ թաց լինել:

 

Բրոնխային ասթմայի բուժումը

 

Բուժման ռազմավարությունը պայմանավորված է հիվանդության ընթացքի ծանր աստիճանով:

 

Բրոնխային ասթմայի թեթև աստիճանի դեպքում բուժումը ներառում է դեղերի կանխարգելիչ ընդունում, ինչպիսիք են B2-ագոնիստները, կրոմոգլիկատը, նեդոկրոմիլը և հակախոլինէներգետիկ պատրաստուկները:

 

Միջին ծանրության դեպքում բուժումը ներառում է հակաբորբոքային պատրաստուկների կիրառում, ինհալացիոն կորտիկոստերոիդներ, նատրիումի կրոմոգլիկատ, նեդոկրոմիլ, երկարատև ազդեցության բրոնխոդիլատատորներ և այլն:

 

Բրոնխային ասթմայի ծանր ընթացքի դեպքում բուժման մեջ կիրառում են մեծ չափաքանակներով ինհալացիոն կորտիկոստերոիդների ընդունում (800-2000 մկգ բեկլոմետազոն դիպրոպիոնատ), բրոնխոդիլատատորներ, կարճ ազդեցության B2 ագոնիստներ: Ամենածանր դեպքերում բրոնխային ասթմայի բուժման համար նշանակվում են հորմոնային պատրաստուկներ:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...

Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am
Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am

Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...

Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am

Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Ախտորոշում
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am

Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...

Վիրաբուժություն
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am

Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...

Ճարպակալում
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am

Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...

Պլազմաֆերեզ. erebunimed.com
Պլազմաֆերեզ. erebunimed.com

Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...

ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Սրտանոթաբանություն
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am

Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...

Իմունիտետ. armeniamedicalcenter.am
Իմունիտետ. armeniamedicalcenter.am

Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...

Իմունաբանություն
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am

Այտուցված ոտնաթաթեր

Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...

Ախտորոշում
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com

Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...

Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am
Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am

Մաշկը քորելու ցանկությունը բնական է, քանի դեռ չի դարձել պարբերական և կպչուն...

Ախտորոշում
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am

Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...

Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ